ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Օրը եկել է՝ պիտի վճարեմ

Օրը եկել է՝ պիտի վճարեմ
20.12.2023 | 21:24

Ինձնից հեռացել, հեռացե՜լ անվերջ,

Երբեմն ինձնից ոչինչ չեմ հիշում...

Անցյալիս վրա եղյամ է իջել,

Կետագծեր եմ տեսնում մշուշում:

Այն ե՞րբ էր՝ ճամփաս հստակ էր, ուղիղ,

Հասարակ իրերն՝ հանց արքայական,

Ձեռքս եմ առել մի նկար փոքրիկ,

Սև-սպիտակ նկար՝ անցյալի վկա:

Չեմ խորանում ես անցյալի հուշում,

Հոգուս պատերը էլ ինչու՞ քերեմ.

Մի պարզ օրենք կա. Երջանկության դեմ

Օրը եկել է՝ պիտի վճարեմ...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6119

Մեկնաբանություններ